Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրորդներն այս տարի պայքարելու են միայն մեդալների համար

Հունիս 07,2017 16:52

Ուկրաինայում կազմակերպված 18-օրյա ուսումնամարզական հավաքից հետո Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների հավաքականները վերադարձել են եւ մարզումները շարունակում են Աբովյանում:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է արտագնա հավաքի արդյունավետությունից եւ նշում է, որ դրա արդյունքներն արդեն հիմա շոշափելի են: Նրա խոսքերով, մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների մարզիչները զբաղված են այս տարվա գլխավոր մեկնարկներին արժանապատիվ մասնակցելու խնդիրներով:

Հունիսի 15-ին Տոկիոյում մեկնարկում է աշխարհի երիտասարդական առաջնությունը, օգոստոսին՝ Համաշխարհային ուսանողական խաղերը (Թաիլանդ, Տայպեյ), սեպտեմբերին՝ Եվրոպայի պատանիների առաջնությունը (Կոսովո, Պրիշտինա), հոկտեմբերին՝ 20 եւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը (Ալբանիա, Տիրանա), նոյեմբեր-դեկտեմբերին՝ մեծահասակների աշխարհի առաջնությունը (ԱՄՆ, Անահայմ):

Արդեն հայտնի են այն ծանրորդների անունները, որոնք մասնակցելու են առաջիկա երկու մեկնարկներին: Աշխարհի երիտասարդական առաջնություն մեկնելու են 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը, +75 կգ՝ Արփինե Դալալյանը, 85 կգ քաշայիններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, 105 կգ՝ Սամվել Գասպարյանը եւ +105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյանը:

Համաշխարհային ուսանողական խաղեր ամենայն հավանականությամբ կմեկնի երեք տղա՝ Անդրանիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը: Փաշիկ Ալավերդյանն ասում է, որ ցանկալի է, որպեսզի ունիվերսիադայում հանդես գան միայն այն ծանրորդները, որոնք կարող են պայքարել մեդալների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930