Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե վարչապետը մեզ չընդունի եւ պահանջը չանի՝ գնացքի ճանապարհներն էլ ենք փակելու» (Տեսանյութ)

Հունիս 07,2017 16:45

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը փակած Գեղարքունիքի մարզի բնակիչներից մի քանիսն այս պահին ճանապարհվել են Երեւան. նրանք պատրաստվում են հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանին:

Այսօր Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները բողոքի ցույց էին անում՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը փակելով: Այս պահին, ինչպես բնակիչներից մեկն ասաց Aravot.am-ին, դադարեցրել են ցույցը, սակայն, եթե վարչապետն իրենց չընդունի եւ կառավարությունն իրենց պահանջը չկատարի, ապա վաղը շարունակելու են ցույցը՝ այս անգամ նաեւ գնացքի ճանապարհն են փակելու:

Ցուցարարները դժգոհում են, որ համայնքների խոշորացման կառավարության ծրագիրն իրենց մարզի սահմանամերձ 20 համայնքների համար կործանարար կլինի. նրանք կառավարությունից պահանջում են վերանայել որոշումը:

Ցույցին մասնակցած մարզի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ իրենք դեմ են, որ համայնքների խոշորացման արդյունքում 20 գյուղեր միավորվեն դառնան 2-3 համայնք՝ իրենց գյուղապետարաններով:

Բնակիչներն ասում են՝ «Մենք չենք ցանկանում մի փաստաթղթի համար կիլոմետրեր կտրել հասնել էդ խոշորացված համայնքապետարանը: Ամեն մի հարցի համար գնալ ես իմ ուր հասնել: Չենք ուզում մեզ միավորեն ուրիշ գյուղերի հետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930