Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրմշտոց եւ բղավոցներ՝ դատարանում. լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողի նյարդերը տեղի տվեցին (Տեսանյութ)

Հունիս 07,2017 16:34

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործի քննության ժամանակ այսօր կրկին միջադեպ տեղի ունեցավ: Փառանձեմ Մեյթիխանյանը դատավորին ասաց, որ պատասխանող կողմը չի հարգում այն փաստը, որ ինքն ամուսին է կորցրել, որ վերջինիս մայրը տարեց է, հուզվում է եւ հուզվելուց է, որ ամբաստանյալներին գուցե անուններով ճշգրիտ մատնացույց չի անում:

Տիկին Մեյթիխանյանը դատավորին պատմեց, որ իր տուն է եկել մեղադրյալներից Արտաշես Չիչոյանի հորեղբայրը, ներողություն խնդրել ու ակնարկել, թե՝ «բա տղաները ցմահ գնան-նստե՞ն»: Մեյթիխանյանն էլ զարմացել է, թե՝ «դուք ինչքա՞ն եք պատկերացնում»: Հորեղբայրն ասել է, թե՝ «դե մի հինգ-տասը տարի»:

Այս խոսքերի վրա դահլիճում ներկաների նյարդերը կրկին տեղի տվեցին, իսկ Արարատ Չիչոյանը կտրուկ կանգնեց ու բարձր բղավեց:

Դատարանի կարգադրիչները ստիպված եղան ամբաստանյալներին հեռացնել դահլիճից, քանի որ փոքր-ինչ հրմշտոց սկսվեց: Նիստն ընդհատվեց:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Սպանվածը մարդ է, անհատ և ի՞նչ կապ ունի թե ում ամուսինն է… Սա առնվազն անտակտություն է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930