Այսօր ՀՀ ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ պատգամավորները իրենց համերաշխությունը հայտնեցին Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իրանում ահաբեկչական գործողությունների հետ կապված:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ահաբեկչությունը կրոն, ազգություն չի ճանաչում:
ԱԺ-ն դատապարտեց այդ ահաբեկչական ակտերը: Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Մենք բոլորս Իրանի ժողովրդի հետ ենք»:
Ճիշտ է, դահլիճում մատների վրա հաշված պատգամավորներ էին ներկա, բայց Շարմազանովի խոսքերով՝ սա համերաշխության մեր ձեւն է եւ դա կապ չունի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ