Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միսս ԱՊՀ» ճանաչվեց Շուշան Երիցյանը

Հունիս 07,2017 16:03

Հունիսի 6-ին «Փարավոն» ժամանցի համալիրում ավարտվեց «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի հաղթողը դարձավ մոդել, սերիալների դերասանուհի Շուշան Երիցյանը:

 

Հայաստանից մրցույթին մասնակցում էր 3 գեղեցկուհի:

Մասնակիցները մրցույթի ընթացքում ներկայացան առօրյա կերպարով, լողազգեստներով, ազգային տարազներով եւ երեկոյան զգեստերով, ինչպես նաեւ ցուցադրեցին իրենց մոդելային կարողությունները՝ ներկայացնելով հայկական բրենդներից մեկի հավաքածուն:

Ի թիվս Ռուսաստանից ժամանած այլ երգիչ-երգչուհիների, միջոցառմանը հանդես եկան երգիչ, կոմպոզիտոր Միշել Դարը, «Իքս­ֆակտոր» շոուի մասնակից Ալիսա Դանելիան, Յուլիա Սամոյլովան, որը 2018 թ.-ին կներկայացնի Ռուսաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում, ռուսական «Գոլոս» նախագծի եւ «Նոր ալիք­ 2012» մրցույթի մասնակից Մայքլ Բլեյզը, որը համաշխարհային հայտնի հիթերից բացի, կատարեց նաեւ Առնո Բաբաջանյանի Նոկտյուրնը:

«Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ երկրների 17-27 տարեկան 25 գեղեցկուհիներ, որոնք իրենց երկրներում ճանաչվել են գեղեցկության մրցույթի հաղթող:

 Ազա ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930