Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ ենք անելու, որ Սերժ Սարգսյանի ասած` 4 միլիոնին հասնենք (Տեսանյութ)

Հունիս 07,2017 15:55

«Երիտասարդության` 18-25 տարեկանների գործազրկությունն անչափ բարձր է` 37 %, արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, արդեն շատ բարձր է, արտաքին պարտքի սպասարկման ծախսերը եւս շատ բարձր են: Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը նույնպես շատ ցածր է»,-այսպիսի մտահոգություն հայտնեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կեն տրոնի Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանը:

Հեղինե Մանասյանի մեկնաբանությունը` տեսանյութում

Այսօր տիկին Մանասյանը եւ այլ փորձագետներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացրին Մարդկային զարգացման զեկույցի արդյունքները: 2015 թվականին Հայաստանի մարդկային զարգացման համաթվի (ՄԶՀ) արժեքը` 0.743 է եղել, ինչը մեր երկիրը դասակարգել է մարդկային զարգացման բարձր սանդղակում` 188 երկրների եւ տարածքների թվում զբաղեցնելով 84-րդ տեղը: 1990 թվականից մինչեւ 2015 թ.-ն այդ ցուցանիշն աճել է 17.2 տոկոսով, կյանքի սպասվող տեւողությունն ավելացել 7.0 տարով, իսկ կրթության ակնկալվող տեւողությունը` 2.0 տարով, մինչդեռ մեկ շնչի հաշվով համախառն ազգային արդյունքը գրանցել է 122.0 տոկոս աճ:

Ըստ մասնագետների, Հայաստանի ՄԶՀ արժեքը ցածր է մարդկային զարգացման բարձր համաթիվ ունեցող երկրների միջին 0.746 ցուցանիշից, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջին 0.756 ցուցանիշից: Իրանի ՄԶՀ-ն 69 է, Վրաստանինը` 70, Ադրբեջանի ՄԶՀ-ն 78 է, ՌԴ-ինը` 49:

Aravot.am-ը միջոցառմանը ներկա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ենք անելու, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նշած` 4 միլիոն բնակչությանը հասնենք 2040 թվականին: Հարցրինք նաեւ, թե արտագաղթի այս տեմպերով արդյոք հնարավո՞ր է բնակչության ավելացում:

Ըստ նախարարի, ժողովրդագրական ազգային ծրագրի հիմքում նախատեսվում է ստեղծել այն հիմնական նախադրյալները, որոնց շնորհիվ ներգաղթ ենք ունենալու:

Մեր այն դիտարկմանը, թե ժողովրդագիրները կանխատեսում են, որ 2025 թվականին մահերի թիվը գերազանցելու է ծնունդների թվին, պարոն նախարարն ասաց, որ առաջիկա տարիներին նվազելու է վերարտադրողական տարիքի կանանց թվաքանակը, պայմանավորված` 2000-ականներին ծնված անձանց թվաքանակի նվազմամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930