Իրանում ՀՀ դեսպանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա ս.թ. հունիսի 7-ի առավոտյան տեղի ունեցած զինված հարձակումների կապակցությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ և մարդաշատ վայրեր (մետրո, շուկա և այլն) այցելություններից»:
Հաղորդագրության մեջ նաեւ ասված է. «Դեսպանությունը հետևում է իրադարձությունների ընթացքին: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս պահին տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա»: