«Այս պահին մենք այլ օրակարգ ունենք եւ այդ օրակարգով ընթանում ենք: Եվ դեռեւս որեւէ իրատեսական կամ առհասարակ, որեւէ առաջարկություն չենք ստացել, որպեսզի կարողանանք քննարկել: Իսկ իրենք, կարծում եմ, ազատ են իրականացնելու ցանկացած գործողություն, որը բխում է իրավունքից եւ չի հակասում Սահմանադրությանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանն`անդրադառնալով «ՕՐՕ» դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանի երեկվա հայտարարությանը: Վերջինս, հիշեցնենք, խոսել էր խորհրդարանից դուրս հնարավոր զարգացումներից, որոնք հնարավոր է նաեւ ֆորս-մաժորային իրավիճակների հանգեցնեն:
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ վարչապետի եւ իր միջեւ հակասություններ չկան, եւ որ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու պատճառներ չունի: Որոշ գործընթացներ, այնուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորի մոտ տպավորություն են ստեղծում, որ վարչապետ-նախագահ հակասություններ կան: Նա, ի դեպ, վստահ է, Սերժ Սարգսյանը խախտելու է իր խոստումը եւ 2018-ից հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ