Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ Օլիմպավանում նախապատրաստվում է հունիսի 15-ին Խարկովում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզիչը հրապարակել է աշխարհամասի առաջնությանը մասնակցող մարզիկների անունները:
Նրանք են. 49 կգ քաշային կարգ՝ Արթուր Հովհաննիսյան, 52 կգ՝ Նարեկ Աբգարյան, 60 կգ՝ Կարեն Տոնականյան, 64 կգ՝ Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Գոռ Երիցյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 91 կգ Նարեկ Մանասյան, գերծանր քաշային կարգ՝ Գուրգեն Հովհաննիսյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի