Իրանի խորհրդարանի շենքը գրաված ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն: Այս մասին հայտնում է Press TV-ն Twitter-ի իր էջում:
Նույն աղբյուրը հայտնում է, որ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակում գործած ահաբեկիչներից երկուսը ձերբակալվել են: Ձերբակալվել է նաև խորհրդարանի վրա հարձակում գործած մեկ ահաբեկիչ:
«ՌԻԱ Նովոստին» իր հերթին գրում է, որ Խոմեյնիի դամբարանի մոտ երկրորդ պայթյունն է որոտացել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորհրդարանում զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորների ընդհանուր թիվը՝ 33 է:
Իրանի խորհրդարանում և Խոմեյնիի դամբարանի մոտ այսօր տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:
Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Intelligence Ministry: One terrorist team busted, two others attack #IranParliament, Imam Khomeini’s mausoleum #Tehranterroristattacks pic.twitter.com/xViUXNGTGT
— Press TV (@PressTV) June 7, 2017
GRAPHIC CONTENT
— Press TV (@PressTV) June 7, 2017
footage shows civilian bleeding after getting shot by terrorists #TehranTerroristAttacks pic.twitter.com/BBS2ds16kJ