Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ 2007-ին ՌԴ-ն փլուզեց Հայաստանի համար կարեւոր եւ անվտանգության ոլորտին վերաբերվող մեխանիզմը

Հունիս 07,2017 22:00

Ադրբեջանի պատճառով փակվեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակը: 2015-ին փակվեց Բաքվի գրասենյակը, Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատը ավարտվեց 2008թ. դեկտեմբերին` ռուս-վրացական պատերազմից ամիսներ անց՝ ռուսական կողմի պահանջով, այժմ էլ` երեւանյանը փակվեց: Հնչում են տեսակետներ, որ այս քայլը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ՌԴ-ի շահերից էր բխում, այդպե՞ս է, հարցրեցինք Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանին:

Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը

Մեր զրուցակիցը հիշեցրեց. «Դեռ 2007թ-ին Ռուսաստանը, կասեցնելով իր մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրում, փաստորեն փլուզեց Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող եւ անվտանգության ոլորտին վերաբերվող այդ մեխանիզմը, որը սահմանափակում ու վերահսկում էր ԵԱՀԿ-ի անդամ պետություններում, ներառյալ Ադրբեջանը, սովորական զինված ուժերի քանակը: Կարծում եմ, որ Հայաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակման գործընթացն Ադրբեջանը նախաձեռնել է նվազագույնը Ռուսաստանի համաձայնությամբ եւ կարող է պայմանավորված լինել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի հեռահար նպատակներով»:

Նախկին դիվանագետ Մարթա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք հունիսի 8-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930