Իրանի խորհրդարանում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ֆազլին պատրաստվում է արտահերթ նիստ անցկացնել:
«Այս պահին չեմ կարող ոչինչ ասել: Անհրաժեշտ է անցկացնել նահանգի (Թեհրան-խմբ.) խորհրդի նիստ»,- հայտարարել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ