Հունիսի 6-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: 65-ամյա Սուրիկ Աղբալյանին մեղուն խայթել է: Դրանից նրա մոտ ալերգիա է առաջացել, որը հանգեցրել է կաթվածի:
Ոսկեպարում այդ օրը Սուրիկ Աղբալյանի ազգականներից մեկը՝ Ռուսաստանում բնակվող գործարար, կնունքի մեծ արարողություն է կազմակերպել, որի ժամանակ Ոսկեպարի բոլոր չկնքված բնակիչները , այդ թվում՝ Սուրիկ Աղբալյանը, կնքվել են:
Ս. Աղբալյանն առողջական խնդիրներ ուներ, նրա սիրտը ստենտավորված էր:
Նա Ոսկեպարի ինքնապաշտպանության մասնակից էր, Երդվյալ ազատամարտիկների միության անդամ էր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ