Այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին հարցրեցինք՝ մամուլը ձեր մասին գրում է, որ օրենքով գող Զապի՝ Անդրանիկ Սողոյանի հետ «Արմենիա Մարիոթի» սրճարանն օկուպացրել եք, դա ճի՞շտ է:
Գագիկ Շամշյանն էլ ճշտում մտցրեց՝ պարոն Ալեքսանյան, կարո՞ղ է ձեր թեկնածությունը դնեք՝ որպես Յապոնչիկ: Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ես նախ նստած չեմ եղել»:
Հետո, երբ եւս մեկ անգամ ճշտեցինք՝ Մարիոթի սրճարանում չե՞ք եղել, նա պատասխանեց. «Հյուրեր եմ ունեցել՝ եղել եմ, վայ»:
Հարցին՝ ձեր հյուրերը գողականնե՞ր են եղել՝ նա պատասխանեց. «Չէ, մեր հյուրերը դրսի հյուրեր են»:
Մեր հարցին՝ օրենքով գող Զապը եղե՞լ է՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ տեսել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ