Իրանի խորհրդարանում անհայտ անձիք կրակ են բացել, ինչից հետո մի քանի մարդ պատանդ է պահվում: Այս մասին հայտնում է Tansim գործակալությունը:
Նշվում է, որ երկու մարդ վիրավորվել են: Հարձակում գործողները երեքն են, կրակոցները շարունակվում են:
Անվտանգության ուժերում գործակալության աղբյուրները դեռ չեն հաստատել պատանդների մասին տեղեկատվությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ