«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, որը 15 տարի շարունակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, սակայն այս տարվա ԱԺ ընտրություններից հետո մանդատ չստացավ իր քաղաքական ուժի չընտրվելու պատճառով, նշանակվել է Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի ու պահածոների վերամշակման գործարանի գլխավոր տնօրեն։ Գործարանի սեփականատերը Արթուր Բաղդասարյանն է։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ «մի փոքր» հեռացել է քաղաքականությունից։ Նա ներկայացրեց, որ հսկայական գործարան է, գյուղոլորտում կարևոր դերակատարություն ունեցող արտադրական միավորում է, ունի մեծ թվով աշխատակիցներ, թեև հետամուտ են լինելու նոր աշխատեղերի ստեղծմանը։ Նշենք, որ Ազգային ժողովի էջում տեղ գտած տեղեկատվության համաձայն` Հովհաննես Մարգարյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հմի էլ կոնյակ պտի տանի?Կաթի փոշին ինչխոր մարսեց: