Ախալցխայի փոքր Պամաճի «От Мартина» սեփականատիրոջի տունը թալանել են: Գողացել են կենցաղային օգտագործման համար տեխնիկան, գումար և թանկարժեք ալկոհոլային խմիչքներ: «От Мартина» սեփականատիրոջ հայր՝ Մարտին Պապոյանը ասում է, որ փոքր Պամաճում տունը թալանել են հավանաբար մայիս ամսվա վերջում, երբ նա գտնվում էր Երևանում: Մարտին Պապոյանը գյուղ վերադարձել է մայիսի 29-ին: Տուն վերադառնալիս նա հայտնաբերել է, որ տնից կորել է հեռուստացույցը, միկրոալիքային վառարանը, թանկարժեք ալկոհոլային խմիչքները և 5 000 ԱՄՆ դոլար, որը գողացել են դրամապանակի և վարորդական վկայականի հետ միասին:
Ըստ նրա՝ դռները և պատուհանները վնասված չեն: Մարտին Պապոյանն ասում է, որ նման բան երբեք չի պատահել, և նա ոչ մեկի վրա չի կասկածում: Նա հիմնականում Երևանում է ապրում և ամառը գալիս է Վրաստան: Ոստիկանությունը դեռ չի կարողացել հայտնաբերել գողերին:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում