ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 5-ին հանդիպել եւ վերոնշյալ ծրագրերը ներկայացրել է ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչներին:
Վիգեն Սարգսյանը կարեւորել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ ծրագրերի մանրամասն քննարկումը՝ մինչ դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը: Պարոն Սարգսյանն անդրադարձել է երկու նախագծերով նախատեսվող քայլերին:
Մասնավորապես՝ «Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայելու որոշում, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունը բուհական տարկետումն ապագա սպայական ծառայության հետ կապելն է:
Պաշտպանության նախարարը պատասխանել է նաեւ նախագծերի վերաբերյալ պատգամավորների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:
ՀՀ Ազգային ժողով