Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծխում են անհաջողակները» կատեգորիկ գնահատական է. հոգեբան

Հունիս 05,2017 22:20

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով, ԱՆ նախարար Լեւոն Ալթունյանը շատ կատեգորիկ գնահատական տվեց ծխողների մասին, երբ հայտարարեց, որ անհաջողակներն են ծխում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծխողների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի այն հայտարարությունը, որ այս տարի օրենսդրական խիստ փոփոխություններ են լինելու, ինչի արդյունքում արգելվելու է ծխելը հասարակական վայրերում, լուրջ դժգոհությունների եւ քննադատությունների տեղիք տվեց, հատկապես երբ ավելի ուշ նա մեկ այլ հայտարարություն էլ արեց, թե ծխում են անհաջողակները:

Ըստ հոգեբանի, ծխելով՝ մարդն իրեն հաճույք է պատճառում, բայց. «Ասել, որ ձախողակներն են ծխում ու ընդհանրացումներ կատարել, ես ընդհանրապես համամիտ չեմ, մարդը ծխելիս, համենայնդեպս, իրեն այդպես է թվում, որ իրեն հանգստացնում է ու այդպես էլ կա, հարցը միայն նիկոտինի մեջ չէ»:

Տիկին Նալչաջյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանում ծխելու դեմ պայքարի ճիշտ մեխանիզմնե՞ր են ընտրել, ի պատասխան ասաց. «Չեմ կարծում, որ պետք է ծխողների դեմ հալածանք սկսել, նրանց պետք է թույլ տալ ինչ-որ վայրերում, ինչ-որ չափերի մեջ բավարարել իրենց պահանջմունքը, տուգանքը, եթե բավականին խիստ պատժաչափերի հետ է կապված, ցանկալի չէ, բայց որոշակի սահմանափակումները պետք են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930