Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսուհետ «Մերոնք» հաղորդաշարը կհյուրընկալի նաև արվեստի, գիտության և այլ բնագավառների հայտնի դեմքերի` ներկայացնելու այն խնդիրներն ու բացթողումները, որ այլևս աղետալի չափերի են հասել:
Այս թողարկման հյուրը` երգիչ, երաժիշտ, քամանչահար Աշոտ Վարդանյանը, որը Հայաստանի պետական գուսանական անսամբլի մենակատարներից է՝ անդրադառնում է կոչումներ տալու մեխանիզմին, հայ ժողովրդական երգն աղավաղող աստղերին, ինչպես նաև իր կատարումներով ցուցանում, թե իրականում ինչպիսի մատուցում պետք է ունենան հաճախ «իմպրովիզների» զոհ դարձող ստեղծագործությունները, և թե ինչու է Հանրային հեռուստաընկերությունը նման քաղաքականություն բանեցնում և խուսափում ցուցադրել ժողովրդական իրական արվեստ:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ