Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ

Հունիս 05,2017 19:33

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ։

13-ամյա երեխայի՝ կամրջից ընկնելու հետևանքով մահանալու ահազանգն ստացվել է 2017 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 19։25-ի սահմաններում։  Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվել են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը երեխան իր երկու ընկերների հետ ժամը 17-ի սահմաններում գնացել է Հրազդանի կիրճ՝ միասին ժամանակ անցկացնելու, որից հետո ոտքով բարձրացել են Դավթաշենի կամրջի տակ, որտեղ 13-ամյա տղան կամրջի մետաղյա խաչաձև կոնստրուկցիաների վրայով քայլելիս վայր է ընկել կամրջից:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշենի կամուրջը և դրա հարակից տարածքների պահպանությունն ու հասարակական կարգի անվտանգության ապահովումը ՀՀ կառավարության թիվ 1008-Ն որոշմամբ իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՊՊԳՎ Մաշտոցի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից: Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան դեպքի օրը կամրջի մետաղական կոնստրուկցիաների վրա է բարձրացել կամրջի տակ գտնվող ոստիկանական հենակետի մոտից, տևական ժամանակ տեղաշարժվել, խաղացել դրանց վրա, ապա, կորցնելով հավասարակշռությունը, վայր ընկել և մահացել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ ՀՔԾ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930