Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովին

Հունիս 05,2017 18:20

Հունիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հարցերը, արտակարգ իրավիճակների, աղետների կանխարգելմանն ու չեզոքացմանն ուղղված հիմնախնդիրները:

Կողմերը նշեցին, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության նվաճումներից էր Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման  կենտրոնի ստեղծումը, որը միակն է տարածաշրջանում և մասշտաբային աղետների դեպքում կարող է օգնություն ցուցաբերել տարածաշրջանային մակարդակով:

Ներկայումս ընթացքի մեջ է Կենտրոնի գործարկման 2-րդ փուլը, այն է՝ Կենտրոնի հագեցումը ժամանակակից փրկարարական տեխնիկայով, որն անհրաժեշտ է Կենտրոնի անխափան գործունեության ապահովման համար (մոտոպոմպեր, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքների հավաքածուներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, որոնք նախատեսված են վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար): Նախատեսվում է տեխնիկապես հագեցնել նաև Կենտրոնի Իրավիճակային դահլիճը, բացի այդ՝ տեղում պարբերաբար դասընթացներ և վերապատրաստումներ են անցկացնում ՌԴ ԱԻՆ կենտրոնական փրկարարական ջոկատի (“Центроспас”) մասնագետները:

Կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին հաստատել Կենտրոնի 2017-2018թթ.-ների համար նախատեսված գործողությունների պլանը, որը կապահովի Կենտրոնի զարգացումն ու ֆունկցիոնալ անխափանությունը:

Կողմերը գոհունակությամբ, ընդգծեցին որ ՌԴ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցությունը բազմավեկտոր է: Նախարար Պուչկովը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ-ին 2010թ-ին Ռուսաստանի տարածքում բռնկված անտառային հրդեհների մարման գործընթացում ակտիվ օժանդակության համար:

ՌԴ ԱԻ նախարարը նաև շնորհակալություն հայտնեց 2016 թ. սեպտեմբերին Երևանում ԱԻ համակարգող խորհրդի 9-րդ նիստը կազմակերպելու, ինչպես նաև անցյալ տարվա նոյեմբերին ԱՊՀ շրջանակում ԱԻ միջգերատեսչական խորհրդի 29-րդ նիստին հայ գործընկերների ակտիվ մասնակցության համար:

Իր խոսքում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նշեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը լինելու է շարունակական և ընդլայնվելու է՝ ներառելով բազմաթիվ վեկտորներ:

Հանդիպման ավարտին ՌԴ ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմի գործընկերներին 2017թ-ին կայանալիք Անվտանգության բարձրագույն տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930