Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի փեսան ավագանու նիստին 1-ին անգամ ոտք դնելուն պես՝ հեռացավ (Տեսանյութ)

Հունիս 05,2017 17:49

Ինչպես տեղեկացրել ենք, այսօրվանից Գյումրու ավագանու նիստերին կմասնակցի նաև Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը՝ «Հայկական վերածնունդը», որն ունի ավագանու չորս անդամ և որը տևական ժամանակ բոյկոտում էր նիստերը՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները բողոքարկելով դատական տարբեր ատյաններում։

ՀՎԿ-ից Գյումրու ավագանու անդամ ընտրվածներից մեկը Վարդան Ղուկասյանի փեսան է՝ Ավետիս Առաքելյանը։ Սամվել Բալասանյանն այսօր տեսնելով ՀՎԿ անդամներին՝ շատ ուրախացավ ու սկսեց աչքալույս տալ Վարդան Ղուկասյանի փեսային որդի ունենալու ուրախ առիթով։ Քաղաքապետը ներկաներին անգամ հորդորեց մի լավ ծափահարել Ավետիսի որդու լույս աշխարհ գալու առիթով։

Քիչ անց լրագրողները մեկը մյուսին սկսեցին հարցնել, թե ո՞ւր գնաց Ավետիսը՝ նիստը կիսատ թողնելով։ Երբ այս հարցը ուղղեցինք ՀՎԿ խմբակցության քարտուղար Հասմիկ Եղիազարյանին, տիկինն ասաց․ «Չտեսա՞ք, որ ծննդատուն էր շտապում»։

Սամվել Բալասանյանը երկու հայտարարություն արեց, ընթերցեց Վարդևան Գրիգորյանի դիմումը, որով նա խնդրում է դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները, քանի որ ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Երկրորդ հայտարարությամբ ընթերցեց ավագանու նիստերին բացակայած 16 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը։ Սակայն Բալասանյանը նշեց, որ որոշել է այն չմտցնել օրակարգ, հետաձգել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան տեղեկանք ներկայացնել իրենց բացակայությունների մասին։ Հիշեցնենք, որ ավագանու նիստերը բոյկոտում են ԲՀԿ-ն ու ԳԱԼԱ-ն։

 

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930