Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձագանքն՝ ազատազրկված անձի՝ Պաշտպանին դիմելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ հրապարակմանը

Հունիս 05,2017 17:34

2017 թվականի հունիսի 5-ին www.aravot.am կայքի կողմից տեղեկություն է հրապարակվել, որ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց չեն թույլատրում հեռախոսակապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին:

Այդպիսի ցանկացած փորձ օրենքի կոպիտ խախտում է և զրկում է ցանկացած անձի, այդ թվում՝ կալանավորվածին կամ դատապարտյալին Պաշտպանին դիմելու սահմանադրական իրավունքից:

Ազատությունից զրկման վայրում գտնվող անձի հետ Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի անարգել և խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունը երաշխավորված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով: Ընդ որում, այն ապահովելու պարտականություն կրում են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք:

Անձն անհատականացնող տվյալների ներկայացման դեպքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կսկսվի հարցի քննարկման ընթացակարգ՝ վերը նշված հրապարակման հանգամանքները պարզելու համար:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930