Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բարեկամ երկիր է համարում ռուսների 12%-ը. հարցում

Հունիս 05,2017 16:51

Ռուսաստանում «Լևադա կենտրոնի» կողմից անցկացված հարցման համաձայն՝ Հայաստանը բարեկամ երկիր է համարում հարցման մասնակիցների 12 տոկոսը:

Անցյալ տարի այդ ցուցանիշը 13 տոկոս էր:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Ռուսաստանի առավել մոտ բարեկամների ցուցակը գլխավորում է Բելառուսը (46 տոկոս), նրան հաջորդում են Չինաստանը (39 տոկոս), Ղազախստանը (34 տոկոս): Ռուսները բարեկամ երկիր են համարում նաև Սիրիան (15 տոկոս), Հնդկաստանը (14 տոկոս), Կուբան (11 տոկոս), Ուզբեկստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը (9 տոկոս):

Ռուսաստանի թշնամի երկրների ցանկը գլխավորում են ԱՄՆ-ը (69 տոկոս) և Ուկրաինան (50 տոկոս): Գերմանիան, Լատվիան և Լիտվան թշնամի երկիր է համարում հարցման մասնակիցների 24 տոկոսը:

Հարցումն անցկացվել է մայիսի 19-22-ը ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1600 մարդ Ռուսաստանի 137 շրջանների 48 բնակավայրերում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930