Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը ժողովուրդ չի, որ մի հատ այ սենց բենզինը լցնի, պաժառ տա, սրանց վերացնեն». Գոհար Սարգսյան (Տեսանյութ)

Հունիս 05,2017 18:00

«Դատավորը, առանց ամաչելու, եկավ նախ մի քանի ուրիշ վճիռ կարդաց, առանց հարգելու, իր մոր տարիքի չափ կանայք ենք, նա գիտեր իր մտավախությունը, ուզում էր վերջում կարդար, որ փախչի, մեր ձեռքը չընկնի: 3-4 հատ վճիռ կարդալուց հետո փախավ, ամոթ իրեն: Երկրորդ հերթին ամոթ, որ նա կատարեց պատվեր՝ Բաղրամյան 26-ի պատվերը»,- մեզ հետ զրույցում բանակում խաղաղ պայմաններում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն այսպես մեկնաբանեց Վարչական դատարանի որոշումը՝ մերժել իր պահանջն՝ ընդդեմ ոստիկանության:

Հիշեցնենք, որ Գոհար Սարգսյանը վարչական դատարանից պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները, ինչի հետեւանքով որդեկորույս ծնողներին թույլ չէր տրվել նախագահական նստավայրի մայթին բողոքի ակցիաներ անցկացնել:

Գոհար Սարգսյանի խոսքերով՝ արդեն 2 տարի է՝ դատավարությունն ընթանում է ու այսքան ժամանակ իրեն տանել-բերելուց հետո դատավորը անհեթեթ վճիռ է կարդացել. «Վճիռը ծիծաղելի էր համ իրենց արդարադատության համար, համ իր համար, համ ամբողջ ՀՀ-ի համար: Իրենք շատ են սիրում, որ Եվրոպայի ապտակը միշտ իրենց երեսին լինի: Մեր ակցիան Բաղրամյան 26-ի առաջ էր ու դատավորը ո՞նց կարող էր հակաճառել Սերժ Սարգսյանի հրամանին ու չկատարեր այն: Կրկնակի ապացուցվեց, որ չունենք մենք արդարադատություն, փչացած մի կառույց է… Ժողովուրդը ժողովուրդ չի, որ հենց էս դռներով մի հատ այ սենց բենզինը լցնի, պաժառ տա, սրանց վերացնեն: Ավելի լավ է չունենան արդարադատություն, քան թե սենց թափթփուկների բերեն հավաքեն այստեղ, որ պատվեր կատարեն»:

Գոհար Սարգսյանը անիծեց դատավորին, ասելով, որ իր մայրն էլ պիտի իր ցավը զգա, որ մյուս անգամ վճիռ կայացնելիս իմանա ինչ է անում:

Մեր հարցին՝ Դուք ի՞նչ որոշում էիք սպասում, ի՞նչ պետք է վճռեր դատարանը, որ Ձեզ բավարարեր՝ Գոհար Սարգսյանը պատասխանեց. «Պետք է պատիժ սահմանեին: Վճիռը կարդալուց հլը նույնիսկ ես 4000 դրամ պիտի պետությանը փող վճարեմ, որ ես բողոքել եմ իմ արժանապատվության համար, ինչի՞ այ դերասան Սոսյան ես, ինչ ես: 2 տարի տարար-բերիր, այնտեղ կոշիկ, վերարկու է փչացել, իմ ամուսնուն են այնտեղ քաշ տվել, թող իր հորն ու կնոջը քաշ տան: Ես անիմաստ տեղը այնտեղ չեմ կանգնել, 10 տարի է՝ երեխուս սպանել են փակ համակարգում, թող պատասխան տան, ինչի՞ պիտի ես հայտնվեմ փողոցում, որ ոստիկանները նման ձեւ վարվեն ինձ հետ, մյուս ծնողների հետ: Էլ ի՞նչ սպասելիք ունենանք»:

Գոհար Սարգսյանը կոչ արեց, որ ժողովուրդը ոտքի կանգնի ու բողոքի. «Ասում են՝ ենթարկվեք մեզ: Այս 5 կանայք իրենց կյանքը դժոխք են սարքելու, չսպասեն, թե մենք պիտի ենթարկվենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930