2016 թվականի ապրիլին ադրբեջանական կողմի հրետակոծությունից զգալի տուժած Արցախի Թալիշ գյուղում վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Պետությունը մտադիր է համայնքը ոչ թե վերականգնել, այլ նոր Թալիշ կառուցել։ Այս մասին Արցախի Հանրապետություն այցելած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ նոր կառուցվելիք տները լինելու են նկուղային եւ անհրաժեշտության դեպքում բնակիչները կարող են պաշտպանվել։
Լրագրողների այն դիտարկմանը, թե Թալիշը հակառակորդի կողմից դիտարկվում է եւ նշանառության տակ է, վարչապետն այսպես արձագանքեց. «Բոլոր գյուղերն էլ դիտարկվում են, տեխնիկական հնարավորությունները դա թույլ են տալիս։ Ստեփանակերտն էլ է նշանառության տակ, Բաքուն էլ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
նոր կառուցվելիք տները լինելու են նկուղային
??????????????????????????????????????
նկատի ունի՝ ունենալու են նկուղներ, որոնք որպես ապաստարան են ծառայելու