Հրաձգության Հայաստանի երիտասարդական հավաքականը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ հունիսի 7-ին մեկնում է Լեհաստան՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու: Թիմը նախապատրաստվում է հունիսի 22-ից 29-ը Գերմանիայի Զուլ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Հավաքականը հունիսի 22-ին Լեհաստանից մեկնելու է Գերմանիա:
Սեյրան Նիկողոսյանի խոսքերով, հավաքականը մարզվել է Երեւանում եւ հրաձիգները լավ մարզավիճակում են։ Աշխարհի առաջնությունում ուժեղ մրցակցություն է սպասվում, սակայն մեր մարզիկներն էլ թույլ չեն։
Գերմանիայում Հայաստանը կներկայացնեն Նարեկ Ադամյանը, Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը եւ Ալլա Պողոսյանը (բոլորն էլ` օդամղիչ հրացան), Բենիկ Խլղաթյանը եւ Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ