Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում կարծում են, որ Հայաստանի ղեկավարության մեծ մասը սիրիահայեր են

Հունիս 05,2017 14:26

Հունվար ամսին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Իրան, հայաստանյան կողմը բավական կարեւորեց, դետալ առ դետալ լուսաբանվեց: Իրանագետ Աննա Գեւորգյանը, սակայն, ավելի ուշագրավ է համարում Վիգեն Սարգսյանի այցի` իրանական կողմի լուսաբանումը, արձագանքները: Ըստ նրա, այդ այցի, իրանական կողմի արձագանքը բավական պասիվ էր:

«Դա այն արձագանքը չստացավ, ինչպես մեզ մոտ էր»,-այսօր Երեւանի մամուլի ակումբի եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած «Միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական մեդիայի միջոցով» թեմայով քննարկման ժամանակ, իրանագետը նկատեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի Իրան կատարած այցից մեկ օր հետո Իրանի ԱԳ մամուլի խոսնակը հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, որ կարեւոր էր այդ այցը, քանի որ իրենք կարեւորում են հարեւանների հետ նաեւ ռազմական գործակցությունները:

Իրանցի պաշտոնյան Վիգեն Սարգսյանի այցը կարեւորել էր նաեւ`հայտարարելով, որ դա Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն էր: «Բայց մենք գիտենք, որ Սեյրան Օհանյանն էլ է գնացել Իրան, բավական մեծ պատվիրակությամբ, բավական կարեւոր հանդիպումներ է ունեցել, Իրանի նախագահի հետ է հանդիպել եւ այլն»:

Իրանագետի տպավորությամբ, Իրանը կարծես արդարացնում էր, թե ինչո՞ւ են իր համար կարեւոր Հայաստանի հետ հարաբերությունները: Այստեղ նա պարադոքս է տեսնում: Մանավանդ, որ իրանցի պաշտոնյան հայտարարել էր, թե Հայաստանի ղեկավարների մեծ մասը սիրիահայեր էին. «Տպավորություն կա, որ նա տարիներ առաջ եղել է Հայաստանում, երբ սիրիահայ նախագահ ունեինք»:

Ինչեւէ, իրանագետի տպավորությամբ, պաշտպանության նախարարի Իրան կատարած այցը մեծ ներուժ ունեցող, բայց քիչ արդյունք գրանցած այց էր: Նա վստահ է`առաջիկայում էլ կունենանք այցեր, որոնք ձեւով եւ բովանդակությամբ նույնը կլինեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930