Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը հայտարարություն է տարածել Վրաստանում ադրբեջանցի լրագրողի առևանգման կապակցությամբ

Հունիս 05,2017 14:01

Վրաստանում ադրբեջանցի լրագրողի առևանգումը և Ադրբեջանում նրա ձերբակալությունը պահանջում է արագ, մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչի տարածած հաղորդագրության մեջ:

ԵՄ-ը նաև ողջունել է Վրաստանում այդ գործով սկսված հետաքննության մեկնարկը:

«Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների, այդ թվում խոսքի ազատության հետ կապված սահմանափակումների վերանայումը, և դրանց հետ կապված բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը հրատապ է՝ համաձայն Ադրբեջանի միջազգայնորեն ստանձնած հանձնառությունների»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ խոսնակը հույս է հայտնել, որ կապահովվի անհրաժեշտ իրավական գործընթաց, ինչպես նաև կհարգվեն քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները:

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Մարդու իրավունքների միջազգային հռչակագիրը հստակ փաստում է, որ «ոչ մեկը չի կարող ենթարկվել կամայական ձերբակալության, կալանքի և արտաքսման»:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանում առևանգվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխթարլին, տեղափոխվել է Ադրբեջան և այնտեղ ձերբակալվել:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930