Լրահոս
Օրվա լրահոսը

«Միսս ԱՊՀ – 2017» միջազգային գեղեցկության մրցույթի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Հունիս 05,2017 13:08

Հունիսի 4-ին «Միսս ԱՊՀ – 2017» միջազգային գեղեցկության մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչները փոքրիկ հայուհու՝ Էլեն Ասոյանի հրավերով այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

18-25 տարեկան գեղեցկուհիներին Եղեռնի հուշահամալիր ուղեկցեց «Գեղեցկության և նորաձևության միջազգային լիգայի պատվավոր անդամ» 6-ամյա Էլենը, որն արդեն 3 անգամ դարձել է «Միսս Տիեզերք», ճանաչվել ՝«Աշխարհի Թոփ-Մոդել» և բերել է Հայաստան բազում հաղթանակներ:

Մոդելներն արդեն հասցրել էին ճանաչել փոքրիկ գեղեցկուհուն, որն առաջին օրվանից հյուրերին ներկայացրեց հայ ժողովրդի ամենաողբերգական պատմության հուշահամալիրը: Ցուցադրելով իր մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի մասին տեսանյութը՝ Ասոյան Էլենը կոչ արեց միանալ իրեն հանուն աշխարհի խաղաղության: ԱՊՀ երկրների ներկայացուցիչները մեծ սիրով համաձայնվեցին հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սպասվում է նոր տեսանյութ, այս անգամ 25 միջազգային կարգի մոդելների և հայրենասեր հայուհու ՝ Էլեն Ասոյանի մասնակցությամբ:

Ի դեպ, նախորդ տեսանյութը 6-ամյա գեղեցկուհին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակին ՝ 2015 թվականին ցուցադրեց Թուրքիայում միջազգային մրցույթի ժամանակ: Այդ տարի Էլենը կրկին հաղթանակը բերեց հայրենիք:

Մրցույթի ողջ ընթացքում այս փոքրիկ աղջիկը կազմակերպեց բազում միջոցառումներ հյուրերի համար, անցկացրեց հարցազրույցներ մոդելների հետ և ծանոթացրեց բոլորին հայ ազգի կենսակերպի առանձնահատկությունների հետ:

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը առաջին անգամ է անցնում Հայաստանում: Սա նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երեք բրենդային կազմակերպություններ՝ «Թոփ մոդել Ռոսսիի» և «Ռոսսիյսկայա կրասավիցա» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա), «Նաիրի թրավել» տուրիստական գործակալությունը (Երևան) և «Կրեատոր Անապա­ Փարիզ» պրոդյուսերական կենտրոնը:

Հունիսի 6 –ին Երևանի «Փարավոն» ժամանցի համալիրում կկայանա միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930