«Ապրիլյան ռազմական գործողություններից հետո տնտեսական խնդիրներ եղան. շատ ներդրողներ հետաձգեցին իրենց ներդրումները: Բարեբախտաբար, հիմա ներդրողների մեծ բանակ ունենք, նրանք չեն դադարեցնում իրենց աշխատանքը»,-օրերս Արցախի հանրապետություն այցելած լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Այս տարում ԱՀ-ում 10 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում: «Մեկ հանք է սկսվել շահագործվել, հիդրոէներգետիկայի ոլորտում եւս ներդրումներ են եղել: Վերջին ամիսներին շինարարության ծավալներն են ավելացել, զարգանում է ձկնաբուծությունը: Նպաստում ենք նաեւ զբոսաշրջության զարգացմանը»,-տեղեկացրեց Արայիկ Հարությունյանը:
Զբոսաշրջության առնչությամբ նա հավելեց, որ մինչեւ վերջերս հյուրանոցների քանակը իսկապես շատ էր, այդ պատճառով ռեսուրսներն այլ ոլորտների են ուղղել. «Որ զգանք հյուրանոցները զբոսաշրջիկներին չեն հերիքում, մի քանի հյուրանոց կառուցելու ծրագիր ունենք պատրաստ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ