Արցախ այցելած մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը ներկայացրեց բանակում իրականացվող աշխատանքներն ու բարեփոխումները: Մասնավորապես. առաջնագծի տեխնիկական հագեցվածությունը բարելավվում է, գործընթացը շարունակական է:
«Խոսքը միայն գիշերային տեսադիտարկման սարքերի մասին չէ, այլեւ ինժեներական կահավորման եւ անվտանգության ապահովման լրացուցիչ կիրառության: Արդի տեխնոլոգիաներ եւս կիրառվում են: Առաջնագիծն ամբողջությամբ վերահսկելի է մեր կողմից: Չկա հակառակորդի կողմից խախտում, որին մենք չենք պատասխանում»,-նշեց Լեւոն Մնացականյանը:
Ապա հայտնեց, որ մարտական հերթափոխի գնացող բոլոր զինվորներն ապահովված են վիրակապական անհատական միջոցներով. «Գումարտակների բուժակների համար լրացուցիչ դեղամիջոցներ են տրամադրվել, սանիտարական մեքենաների թիվն էլ ըստ անհրաժեշտության է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ