Մատաղիսում սկսված խավիարի արտադրության բիզնես-ծրագրով նախատեսվում է տարեկան 15-20 տոննա սեւ խավիար ստանալ: Այս մասին Արցախ այցելած լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ՝ խավիարն արդեն փորձաքննություն է անցել, իրացումը սկսել է խավիարի վաճառքով զբաղվող միջազգային ընկերությունը. «Այն պատրաստ է իրացմանը նպաստել եւ ներդրումներ անել»: Ըստ վարչապետի՝ ակնկալվում է, որ Արցախում եւ ՀՀ-ում արտադրանքը կվաճառվի մոտ 6 տարի հետո:
Արայիկ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ չրագործությունն են զարգացնելու, այն բավականին լուրջ բիզնես է: Ինչ վերաբերում է բերքահավաքին, վարչապետի խոսքով. «Նորմալ ցուցանիշներ են ակնկալվում, նախնական հաշվարկներով՝ վատ չի լինելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ