Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ սպասվելիք այցի ժամանակ Պաշտպանության բանակի ղեկավարությունը վերջիններիս ներկայացնելու է իրավիճակը, բոլոր խախտումները եւ դրանց հետեւած հայկական կողմի պատասխանները: Այս մասին Արցախ այցելած մի խումբ լրագրողների հետ զրույցում հայտնեց Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը:
Նրա բնորոշմամբ՝ հայկական կողմը միշտ կողմնակից է եղել հետաքննության մեխանիզմների ներդրմանը, Ադրբեջանն է ամեն առիթով աշխատում խոչընդոտել:
«Մեր կողմից դրանք արդեն իսկ ներդրվում են, անհրաժեշտության դեպքում կօգտագործենք: Թե ինչպիսի արդյունք կտան դրանք՝ եռանախագահները կասեն»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ