Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականի հետ խաղում Արտակ Եդիգարյանը Հայաստանի ընտրանու կազմում խփեց իր առաջին գնդակը: Այս դիմակայությունում մեր թիմի վերջին` հինգերորդ, գոլի հեղինակը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մի փոքր թուլացնելու դեպքում կարող էին պատժվել. «Պատրաստվում ենք աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիայի հետ շատ կարեւոր hանդիպմանը: Տղաներ կային, որ վաղուց չէին խաղացել: Այս խաղն ավելի շատ օգնեց պրակտիկա ձեռք բերելու հարցում:
Պատրաստ եմ խաղալ այն դիրքում, որում մարզիչը կասի, որտեղ կարող եմ օգուտ բերել հավաքականին: Մշտական նույն դիրքում չեմ խաղում»,- ասաց Արտակ Եդիգարյանը:
Ֆուտբոլիստն անդրադառնալով հավաքականում իր առաջին գոլին նշեց, որ կփորձի ավելացնել:
Անի ԳԱԼՍՏՅԱՆ
Լուսանկարը՝ prosport.kz-ի