Թութքով հիվանդներին բնաբույժները բազում խորհուրդներ են տալիս: Դրանցից առանձնացնելով մի քանիսը, նախ նշենք, որ կարելի է հավաքել վայրի սնձի հասուն պտուղները, լվանալ, քամել հյութը եւ ընդունել օրը 3 անգամ, 50-ական գրամ, որը կօգնի առողջացմանը:
Կարելի է նաեւ երիցուկի թուրմով արտաքին լվացում կատարել, 2-3 ճաշի գդալ լցնել 200 միլիլիտր եռացրած ջրի մեջ, թողնել 1 ժամ, հետո քամել եւ օգտագործել:
Բուսական այլ պատրաստուկներից կարող եք օգտվել նաեւ.
1. Վերցնել 2 ճաշի գդալ եղինջի չոր կամ թարմ տերեւները, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր եւ թողնել 1 ժամ: Հետո քամել եւ խմել օրական 2 անգամ 50-ական գրամ:
2. Վերցնել ելակի տերեւների թուրմը, ընդունել հոգնայի ձեւով. 1 ճաշի գդալ տերեւները թրմել 200 միլիլիտր եռացրած ջրում, թողնել 20 րոպե եւ քամել:
3. Կարող եք նաեւ օրական 4-5 անգամ 1-ական ճաշի գդալ թարմ սոխի հյութ խմել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
03.06.2017