Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընկերական խաղում 5-0 հաշվով հաղթեց Սենթ Քիթս եւ Նեւիսի թիմին։
Մեր ընտրանին դժվարություն չունեցավ այս դիմակայությունում։ 20-րդ րոպեին հաշիվը բացեց Ռուսլան Կորյանը։ Տասը րոպե անց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը, եւս տասը րոպե անց Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ։
68-րդ րոպեին Արթուր Սարկիսովը չորրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ եզրափակիչ գոլը 89-րդ րոպեին խփեց Արտակ Եդիգարյանը։
Մեր ընտրանին մոտ օրերս կմեկնի Չեռնոգորիա՝ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական ու որոշիչ խաղն անցկացնելու այդ երկրի հավաքականի հետ։
Անի ԳԱԼՍՏՅԱՆ