Փարիզում ընթացող թենիսի «Մեծ Սաղավարտի» մրցաշարում՝ «Ռոլան Գարոսում», ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «հեքիաթ է գրում»: Նա հերթական շրջանում երեք ժամ տեւած պայքարում 7:6, 6:3, 6:7, 7:6 հաշվով պարտության մատնեց ամերիկացի
Ջոն Իզներին եւ մարզական կարիերայում առաջին անգամ մտավ այս հեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչ: Այստեղ Խաչանովն ուժերը ստուգելու է աշխարհի թիվ 1 ռակետ Էնդի Մարեյի (Մեծ Բրիտանիա) հետ դիմակայությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ