Aga Kankanyan image studio-ի սեփականատեր, դիմահարդար Ագա Քանքանյանը հրապարակել է լուսանկարներ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքից, որ երեկ կայացել է «Փարավոն» ռեստորանում:
Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանեկան զգեստը լիբանանյան Zuhair Murad բրենդից է, որի հարսանեկան հագուստների միջին արժեքը 15-25 հազար դոլար է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Ալեքսանյանն այս հարսանիքի մասին «Առավոտին» ասել էր. «Ազիզ ջան, սովորական, համեստի մեջ հարսանիք ա, սաղ մեր հայ երգիչներն են: Արտերկրից ընկերներ եկել են, գալիս են, գալու են, բայց էդ ի՞նչ կապ ունի, արտերկրից երգիչ, թամադա, ոչ մի բան չի գալու, սաղ ներսից են: Ես էդ փողը տալու եմ Երեւանի հայ երգիչներին, որ մեր փողը դուրս չգա մեր երկրից: Հայ մեր երգիչներն են երգելու, Ռուսաստանից ոչ մի երգիչ չկա»:
Նաեւ դստեր փեսացուի մասին էր հայտնել. «Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջերն էր»: Հարցին՝ փեսացուն ձեր սրտո՞վ է՝ Ալեքսանյանը պատասխանել էր, որ այո, շատ լավ տղա է, արժանի է իր դստերը:
Ինքը՝ Աստղիկ Ալեքսանյանն աշխատում է գուլպաներ արտադրող ALEX Textile ընկերությունում: