Մոսկվայի 45-ամյա բնակիչ Սերգեյ Ե.-ն Տվերի շրջանի Ռեդկինո ավանի «Հոկտեմբերի 50 տարին» այգեգործական ընկերությունում որսորդական հրացանով սպանել է 8 հոգու:
Ոստիկանները պարզել են, որ նա նախապես ալկոհոլ է օգտագործել քիչ ծանոթ մարդկանց հետ՝ ամառանոցային տնակում: Խնջույքի ընթացքում հյուրերի միջեւ լեզվակռիվ է ծագել, որից հետո կասկածյալը հեռացել է, ու վերադարձել հրացանով:
8 սպանվածներից երկուսը կանայք են, երեք հոգի կարողացել են փախչել: Սպանվածները եւ տուժածները նույնպես եկել էին Մոսկվայից եւ Մոսկվայի շրջանից:
Две женщины и шесть мужчин убиты в поселке Редкино (Тверская область) в садоводческом товариществе «50 лет Октября»https://t.co/UaEmXLmOhE pic.twitter.com/zwb8k2BvFf
— Пятый канал Новости (@5tv) June 4, 2017