Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը:
Հունիսի 3-ին ուշ երեկոյան Լոնդոնի կամրջի վրա սպիտակ բեռնատարը մխրճվել է հետիոտների մեջ, որի արդյունքում մի քանի մարդ տեղում մահացել է։
Անմիջապես դրանից հետո անհայտ անձինք դանակներով հարձակվել են անցորդների վրա։ Ահաբեկչությունների զոհ է դարձել 6 մարդ: Բացի դրանից՝ ոստիկանությունը կրակելով սպանել է 3 հարձակվածի:
Իսկ Լոնդոնի շտապօգնության ծառայության կոմյունիկեում ասվում է, որ ահաբեկչությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 48-ի:
Our thoughts are with those affected by terrorist incidents at #LondonBridge & #boroughmarket. Checking info on Arm. citizens. @UKinArmenia
— Armenia in UK (@armembuk) June 4, 2017