Մինսկում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 18-րդ անհատական առաջնությունը: Հինգերորդ տուրի ավարտից հետո Հրանտ Մելքումյանը 4,5 միավորով հավասարվեց առաջատարներին եւ մրցաշարային աղյուսակում լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Մեր հանրապետության ներկայացուցիչներից 22 առաջատարների մեջ է նաեւ գրոսմայստեր Արման Փաշիկյանը, որը վաստակել է 4,0 միավոր:
Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ