ԱՄՆ Պետքարտուղարությունն անհանգստություն է հայտնել մայիսի 30-ին ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի՝ Վրաստանում առևանգման, իսկ հետո Ադրբեջանում ձերբակալության կապակցությամբ: Հայտարարությունը տեղադրվել է Պետքարտուղարության կայքում:
Պետքարտուղարությունը նաև մտահոգություն է հայտնել մայիսի 25-ին Ադրբեջանում Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Գոզալ Բայրամլիի ձերբակալության կապակցությամբ:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը, միջազգային և ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան , ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց հիմնարար ազատություններն արտահայտելու համար:
Մենք ուշիուշով հետևում ենք Վրաստանում սկսված հետաքննությանը և կոչ ենք անում այն անցկացնել լիարժեք, թափանցիկ և ժամանակին»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ