Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թալիշի սպիացող վերքերը. ի՞նչ է արվում՝ ապրիլյան պատերազմից 1 տարի անց (Ֆոտոշարք և տեսանյութ)

Հունիս 03,2017 17:20

2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողություններից ավելի քան մեկ տարի անց՝ ադրբեջանական կողմի հրետակոծությունից զգալի տուժած Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում արդեն նոր շինություններ կան. հանդիսությունների սրահ եւ գյուղապետարանի շենք են կառուցում: Թալիշը նաեւ նոր դպրոց ու մանկապարտեզ կունենա: Այս օրերին Թալիշ այցելած մի խումբ լրագրողների հետ զրույցում գյուղապետ Վիլեն Պետրոսյանը տեղեկացրեց՝ օրեր անց կսկսվեն նաեւ երեք(առայժմ-խմբ) տների կառուցման աշխատանքները: «Հիմա Թալիշի վրանային ավանում մոտ քսան տղամարդ են բնակվում, օգնում գյուղին եւ մասնակցում վերականգնման աշխատանքներին»,-ասաց նա:

Պետրոսյանն անդրադարձավ հարցին, թե անվտանգության ինչպիսի երաշխիքներ է ունենալու գյուղը. «Թալիշում կրակոցներ միշտ են եղել, բայց հիմա ավելացել է վտանգը: Միաժամանակ, անվտանգությունն ապահովելու համար նոր կառուցվող բոլոր տները կունենան ապաստարաններ, ինչպես նաեւ՝ ընդհանուր ծառայության մյուս շենքերը»:

Գյուղապետի խոսքով՝ 500 թալիշեցիներից հարազատ գյուղ վերադառնալ ցանկացողներ կան: Ապա Վիլեն Պետրոսյանն անկեղծացավ. «Վստահ եմ, որ հենց թալիշեցին թափ կտա իր ծառի թութը, կհավաքի իր այգու բերքը»:

Նշենք, որ թալիշեցիների մի մասն ապրիլյան դեպքերից հետո ապաստանել է Ալաշանում: Այդ մասին մանրամասն՝ Aravot.am-ի առաջիկա հրապարակումներում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Այս գյուղապետը և նրանից վերևում գտնվող ղեկավարները չեն հասկացել Թալիշ գյուղի ռազմավարական նշանակությունը Արցախի համար: Չեն հասկացել, որ առանց Թալիշի չի կարող լինել Սարսանգ, Մարտակերտ և ընդհանրապես Արցախ: Նոր Թալիշը պետք է ղեկավարել այլ կերպ: Այնտեղ առաջինը պետք է լինի պետական և հայրենասիրական մտածելակերպ: Նա չի կարող լինել այնպիսի գործարարաության իրականացման տեղ, որտեղ մի քանի մարդիկ, այդ թվում նաև այդ գյուղապետը, պետք է դառնան օլգիարխներ, իսկ մյուսները մատնվեն աղքատության: Հիշեք զոհված տղաներին և մի պահ մոռացեք ձեր շահերը, այլապես թշնամին դա չի ներել ու չի ներելու: Գյուղում պետք է ապահովել համաչափ զարգացում՝ հիմք ընդունելով կոլեկտիվ տնտեսոությունների և առանձին արտադրությունների զարգացումը: Ուսումը և սպորտը պետք է առաջնային դարձնել երեխաների համար :Թալիշցին աշխատող և բարիք ստեղծող է, բայց նաև արդարություն սիրող է: Ես սիրում եմ իմ հայրենի գյուղը և կուզենայի, որ այն վերականգներ իր նախկին կարողությունները և բնակիչների հպարտությունը:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/06/03/889761/

    © 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930