Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ի՞ նչ անմտություն է, ի՞ նչ անգրագիտություն է, ի՞ նչ վտանգավոր քաղաքականություն է». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Հունիս 03,2017 16:48

Մտավորականների ֆորումը կառավարությունից պահանջում է դադարեցնել կարևոր ընկերությունների մասնավորեցումը: Կառավարությունը հավանություն է տվել պետական գույքի մասնավորեցման ծրագրին: Ծրագրում ընդգրկվել են 47 ընկերություններ, դրանց վաճառքից նախատեսվում է ստանալ 35-36 միլիարդ դրամ:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասաց, որ այդ ընկերությունների շարքերում կան այնպիսի հիմնարկներ, որոնք եզակի են, և որոնց չի կարելի փոխարինել. «Մենք ունենք ատոմակայան, մենք ունենք տարբեր վտանգավոր օբյեկտներ: Եթե ռադիացիոն անվտանգության խնդիր է դրված եղել, դուք հիմա ո՞ւմ եք տալիս: Հիմա, որ գա գնի չգիտես թե ով, անգամ լեզուս չի պտտվում ասել, թե ով կարող է անել, ի՞նչ եք անելու: Այս ինչ անմտություն է, այս ինչ անգրագիտություն է, այս ինչ վտանգավոր քաղաքականություն է: Եվ ընդհանրապես ինչի՞ համար եք վաճառում: Վաճառում եք, որ իբր թե 35 միլիարդ դրամ ստանաք, դա իրենց այս տարվա բյուջեի դեֆիցիտի ընդամենը 1/3-ն էլ չի կազմում»:

Նա նշեց, որ պետությունը պետք է ապահովի մրցակցությունը. «Եթե դուք չեք կարողանում բոլորին համապատասխան ծառայություն տալ, ուրեմն՝ ամեն մի մարզում որպես պետություն պարտավոր եք մեկ անվճար հիվանդանոց ունենալ, որպեսզի մարդը կարողանա բուժսպասարկում ստանալ: Նա մեղավոր չի, որ չի կարող վճարել, դուք եք դատապարտել նրան այս վիճակին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930