Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. Վրաստանի պատրիարքարանի մոտեցումն անհասկանալի է (Տեսանյութ)

Հունիս 03,2017 16:35

Թբիլիսիի պետական համալսարանի ուսանող Մարիամ Շարիան կարծում է, որ մեր հասարակություններն իրար լավ չեն ճանաչում: «Նման ծրագրերը նպաստում են ճանաչողականության բաձրացմանը, բայց այլ քայլերի կարիք էլ կա միմյանց նախասիրությունները, մոտեցումները եւ խնդիրները ամբողջական պատկերացնելու համար: Դրանք հիմնականում, հիմնված են կարծրատիպերի վրա ու երիտասարդները հաճախ չգիտեն էլ, թե այդ կարծրատիպերի տակ ինչ է թաքնված»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարիամը: Ինքը, համենայնդեպս, հասցրել է Հայաստանում ծանոթներ ձեռք բերել, անգամ բարեւում եւ հաջողություն է ասում հայերեն լեզվով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ եւ վրացի ուսանողները Երեւանում քննարկում են  հայ-վրացական հարաբերությունները: Առաջին քննարկումը կայացել է ամիսներ առաջ, Թբիլիսիյում:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանող  Սոնա Սուքիասյանը համամիտ է Մարիամի հետ, երկու հասարակություններին, հատկապես երիտասարդներին, պակասում է ճանաչողականությունը: Սոնան վստահ է, նման քննարկումների հաճախակիությունը կարող է նպաստել համատեղ օրակարգերի ձեւավորմանը, որոնք դրական կանդրադառնան հայ-վրացական հետագա հարաբերությունների վրա: Ավելին, Սոնան կարծում է, որ կարելի է անգամ նման համագործակցությունները տարածաշրջանային մակարդակով կազմակերպել: «Քննարկումներին հրավիրված մասնագետները կարող են շատ օգնել, որպեսզի ուսանողներն իրենց համար ուրվագծեն հետաքրքրությունների այն շրջանակները, որոնց վրա հետագայում կարող են լուրջ աշխատել, համատեղ աշխատություններ ստեղծել»,- ասաց Սոնան`հավելելով, որ արդեն կայացած քննարկումներից հետեւություններ արել է իր համար, դրանք հետագայում կզարգացնի գիտական աշխատությունների տեսքով Կարծում է, որ անհրաժեշտություն կա ծրագրից դուրս էլ տարբեր մասնագետների եւ ուսանողների հետ շփումների, որոնք կընդլայնեն ընկալումները եւ կհարստացնեն մոտեցումները:

Թբիլիսիյում Հենրիխ Բոյլ հիմնադրամի ներկայացուցիչ Քեթեւան Խուցիշվիլին  վստահ է`լավ գործ են անում, որն անպայման դրական արդյունքներ տալու է:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն էլ, պատասխանելով հարցին`անկախության 25 տարիներին ի՞նչ ենք բաց թողել հայ-վրացական հարաբերություններում, ինչի՞ վրա պետք է նոր սերունդը սեւեռի իր ուշադրությունը, ասաց, որ իր կարծիքով, հայ-վրացական հարաբերությունների`ակադեմիական դաշտում քննարկումների համար, պետք է ներգրավվեն տարբեր ոլորտների մասնագետներ, որպեսզի հնարավոր լինի խնդիրները համակողմանի վեր հանել:

Ի դեպ, խոսակցություններ կան, որ Սերգեյ Մինասյանը նշանակվելու է Վրաստանում ՀՀ դեսպան: Նա այդ պաշտոնին փոխարինելու է լեգենդար ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանին: Aravot.am-ի հարցին ի պատասխան, պարոն Մինասյանն ասաց, որ չի մեկնաբանում այդ խոսակցությունները:

Անցած 25 տարիների ընթացքում հայ-վրացական հարաբերություններում առաջ մղվեցին բոլոր էթնիկ խնդիրները, որոնց ինչ- ինչ պատճառով պետությունները չէին անդրադառնում: Վրաստանի հետ նոր հարաբերություններում արդյո՞ք պետք է այդ խնդիրներ վերհանումը` Aravot.am-ի հարցին, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց. «Պետք է տարրանջատենք խնդիրը վարչական, իշխանական դաշտո՞ւմ են, թե՞ հանրային ընկալումների»: Տիկին Խառատյանի համար այսօր կարեւոր եւ անհասկանալի հարց է` ՀՀ վարչապետի, վերջին անգամ Վրաստան կատարած այցից հետո, Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել` Հայաստանում վրացական կրոնական կազմակերպությանն իրավաբանական անձի կարգավիճակ տալու մասին: Տիկին Խառատյանը ժամանակին անձամբ է զբաղվել այդ խնդիրներով: Ասում է`այդ հարցը լուծելու համար ուղղափառ եկեղեցու հետևորդ 200 անձի ստորագրություն է հարկավոր: Ինքը նախաձեռնությունը չի տեսնում ու զարմացած է Վրաստանի պատրիարքարանի նման հայտարարությունից:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Սերգեյ Մինասյանը նշանակվելու է ՀՀ-ում Վրաստանի դեսպան: Նա այդ պաշտոնին փոխարինելու է լեգենդար ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանին: ???????

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930