Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական դեպք Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում․ աշխատակիցներից մեկը տեղում մահացել է, մյուսը ծանր վիճակում է

Հունիս 03,2017 16:15

Գյումրի բժշկական կենտրոնից ստացված տեղեկությունների համաձայն, այսօր, ժամը 14․30-ին տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ախուրյանի շաքարի գործարանի աշխատակից, 1986 թվականին ծնված Ախուրյանի բնակիչ Շ․Ղ-ն, որն ընկել է բարձրությունից։

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, վերջինս վիրաբուժական բաժանմունք է ընդունվել կրծքավանդակի փակ վնասվածքով, կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդով, գոտկային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդով, բազմաթիվ քերծվածքներով։ Նա գտնվում է ստացիոնար բուժման և հետազոտման մեջ։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրելյանը Aravot.am-ն տեղեկացրեց, որ մահացել է մահացել է 1974 թվականին ծնված տղամարդ, նյութեր են նախապատրաստում դեպքի հանգամանքները ճշտվում են։

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ ժամը 13․45-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել Ախուրյանի շտապօգնության կայանից այն մասին, որ երկու տղամարդ բարձունքից վայր են ընկել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 13․15-ի սահմաններում շաքարի գործարանի տարածքում երկու հոգի՝ 1986 թվականին ծնված Շ․Ղ-ն  ու 1974 ծնված Ա․Թ․-ն, գտնվելով բեռնատար գնացքի վագոնի վրա, շարժվել են անգարի ուղղությամբ, բախվել են անգարին, ընկել ներքև։ Տղամարդկանցից Ա․Թ-ն տեղում մահացել է, իսկ Շ․Ղ․-ն՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել հիվանդանոց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930