Լրահոս
Օրվա լրահոսը

Համարյա հավի ու ձվի պատմություն

Հունիս 03,2017 15:26

Ի՞նչն է առաջինը եղել` հավը ,թե ձուն: Այս թեմայի պես սպառված չէ հոդվածները վերնագրելու թեման: Ընդ որում, գրվել են ձեռնարկներ, հոդվածներ, տրվել են խորհուրդներ, ու դեռ էլի կլինեն:

Ես որպես ընթերցող 1000-ից մեկ եմ կարդում «Կայացավ այսինչի համերգը», «X-ը 20 տարի անց` հայկական բեմում» եւ նման այլ վերնագրերով նյութերը: Որովհետեւ որպես  «եսասեր» ընթերցող, որ ցանկանում է հետաքրքիր տեղեկատվություն ստանալ, կասկածում եմ, թե վերը նշված վերնագրերի ներքո հետաքրքիր շարադրանք կլինի: Մյուս կողմից, երբեմն ինքս էլ եմ ստիպված լինում նման վերնագրեր դնել` տեղի տալով նյութերիս որոշ հերոսների խնդրանքի առաջ: Հատկապես ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչները չեն սիրում, որ վերնագրերում որոշակի խայծ է լինում, բայց մյուս կողմից էլ ո՞վ կկարդա վերեւում նշված ձեւաչափով վերնագրեր ունեցող նյութերը:

Իհարկե, վատ է, երբ  վերնագրում առկա ինտրիգի տակ ուրեւէ տրամաբանություն չկա, բայց մյուս կողմից էլ հնարավոր չէ իրականացնել նրանցից շատերի ցանկությունը` ճիշտ Աբիսողոմ աղայի պատմության նման. հնարավոր չէ վերնագրի մեջ «խոթել» կովերը, ագարակները, ժամացույցի ոսկե շղթան եւ սպասավորներին…

«Հնամաշ» վերնագրեր ոչ ոք չի կարդում, իսկ եթե մշակույթի գործիչները ցանկանում են, որ իրենց մասին ավելի շատ կարդան, այն էլ երիտասարդները, ուրեմն պետք է համակերպվեն ոչ ստանդարտ վերնագրերի հետ: Այլապես կստացվի, ինչպես միշտ` դիցուք, շոու-բիզնեսի աստղի նշանադրության մասին լուրն ավելի մեծ դիտում կունենա, քան որեւէ հրաշալի գրքի գրախոսությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930