Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ապօրինություններ կատարած ոստիկաններին. հայտարարություն

Հունիս 03,2017 13:31

Հայտարարություն

Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ապօրինություններ կատարած ոստիկաններին

2017թ. մայիսի 31-ին ժամը 15-ի սահմաններում Երևանի Հյուսիսային պողոտայում զբոսնելիս, առանց որևէ առիթի, Բագին փաստաբանական գրասենյակի տնօրեն Արգիշտի Կիվիրյանին են մոտեցելՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները և ցանկացել խուզարկել փաստաբանին: Կիվիրյանի հարցին, թե ինչ հիմքով են ցանկանում իրեն խուզարկել, նրան են մոտեցել ևս մի քանի ոստիկան և Կիվիրյանին բերման ենթարկել ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժինսառը զենք կրելու կասկածանքով: Ըստ ոստիկաններից մեկի զեկուցագրի՝ Ա. Կիվիրյանի աջ գրպանում դանականման իր է ուրվագծվում, մինչդեռ խուզարկություն սկսելուց առաջ, Ա. Կիվիրյանի փաստաբանը ընթերականների ուշադրությունը հրավիրել է, որ Ա.Կիվիրյանի ոչ մի գրպանում դանականման իր չի ուրվագծվում:

Փաստաբանի կողմից կողմից կատարվել է նաև տեսանկարահանում, որով ևս հաստատվել է, որ ոստիկանների զեկուցագիրը չի համապատասխանում իրականությանը: Ա. Կիվիրյանը մոտ 2 ժամ պահվել է անազատության մեջ: Ըստ ժամը 17:24-ին ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Կիվիրյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա մոտ արգելված առարկա չի հայտնաբերվել: Սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը: Ի դեպ, Կիվիրյանի աջ գրպանում բանալիների խուրձ նույնպես չի եղել:

Սույն միջադեպը մենք համարում ենք ոստիկանապետությանը բնորոշ ապօրինի մեթոդներով քաղաքական հետապնդում հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող և հանրային նշանակության տարբեր հարցերի վերաբերյալ վարչակազմին սուր քննադատող գործչի՝ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ:

Նման գործելակերպը ուղղված է ոչ միայն անձամբ Արգիշտի Կիվիրյանի, այլև քաղաքացիական ու հասարակական գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր անձի նկատմամբ:

ՀՀ ոստիկանության նման գործելակերպն անհամատեղելի է ժողովրդավարական ու իրավական պետության սկզբունքներին:

Դատապարտելով նման աղաղակող խախտումները՝ պահանջում ենք պատասխանատվության ենթարկել այդ ապօրինությունները կատարած ոստիկանության աշխատակիցներին և նրանց ղեկավարներին:

Հայաստանի Հելսինկյան Կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
Համագործակցություն Հանուն Ժողովրդավարության Կենտրոն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Երևանի մամուլի ակումբ
Հանրային լրագրության ակումբ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Եղեգնաձորի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն
«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Քրիստինա Գևորկյան, փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930